2011-ի տարեսկզբից Երեւանում կենսաթոշակների վճարումն իրականացվում է Հայփոստի փոստային բաժանմունքներից, եւ փոստատարների առաքման միջոցով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Հայփոստ» ընկերությունից, երկու դեպքում էլ վճարումը կատարվում է անվճար: Այսինքն`թոշակառուները որեւէ պարագայում չպետք է վճարում կատարեն կենսաթոշակ ստանալիս` ոչ փոստային բաժանմունքում, ոչ էլ փոստատարին:  

«Հայփոստը» խնդրում է խախտումների մասին անմիջապես տեղեկացնել իրենց այսուհետ գործող թեժ գծի հեռախոսահամարներով. 514-666, 514-667: