Երեւանի քաղաքապետարանում կադրային փոփոխությունների գործընթացն առայժմ դադարեցվել է: Առայժմ հրաժարական են տվել միայն  աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մեժլումյանն ու գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը:

Ինչպես հայտնել է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, նրանք երկուսն էլ հեռացել են իրենց դիմումի համաձայն: Նա հայտնել է նաեւ, որ նոր թեկնածուների նշանակումը կարգավորվում է օրենքով: Ըստ օրենքի՝ թեկնածությունների առաջադրման գերակայությունը պատկանում է  տարածքային կառավարման նախարարությանը, որը 7 օրվա ընթացքում պետք է անի դա:

Ըստ շրջանառվող լուրերի, կադրային փոփոխությունները սրանով չեն ավարտվելու: Ակնկալվում է որոշ վարչության պետերի, նաեւ Կենտրոն եւ Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարների հրաժարականը: