Երկշաբաթյա մուսսոնային անձրեւների հարուցած հեղեղների հետեւանքով Ֆիլիպինններում 40 մարդ է զոհվել, եւս 7 մարդ անհետ կորած է համարվում, հաղորդում է Associated Press-ը:

Հեղեղներից այս կամ այն կերպ տուժած բնակիչների ընդհանուր թիվը հասնում է մեկ միլիոնի: Գրեթե 25 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը:

Ներկայումս ուժեղ ջրհեղեղները մահվան պատճառ են դարձել այլ երկրներում եւս: Ավստրալիայում մահացել է 10-14, անհետ կորել՝ 90 բնակիչ: Շրի-Լանկայում զոհվել է 16 մարդ, իսկ 180 հազարին ստիպված են եղել տարհանել: