Թուրքիայում մաքսատան 45 աշխատակիցների մեղադրանք է ներկայացվել: Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, մաքսավորներին կասկածում են ծառայողական լիազորությունների չարաշահման, հատկապես՝ որոշ ապրանքների ներմուծումը թույլատրելու դիմաց կաշառք վերցնելու մեջ:

Դատախազությունը մաքսատան չորս աշխատակիցների համար բանտարկություն է պահանջել: Եւ այս ամենը պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարելու՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության հայտարարած պատերազմի ֆոնին: