«Սինոփսիս» ընկերությունը կիսահաղորդիչների նախագծման, ստուգման եւ արտադրության համար ծրագրային միջոցների եւ մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային առաջատարը, 2010թ-ի դեկտեմբերի 1-ին հայտնել է  2010 ֆինանսական ամբողջ տարվա եւ դրա չորրորդ քառորդի տվյալները:

2010 ֆինանսական տարվա չորրորդ քառորդի համար «Սինոփսիս»-ը հայտնել է 375.5  մլն դոլար եկամուտի մասին՝ 2009 ֆինանսական  տարվա չորրորդ քառորդի 338.3 մլն ԱՄՆ դոլարի համեմատ: 2010 ֆինանսական տարվա եկամուտը կազմել է 1.38 մլրդ ԱՄՆ դոլար, որը գերազանցում է 2009 ֆինանսական տարվա 1.36 մլրդ դոլարը 1.5 տոկոսով: