Ադրբեջանական SOCAR ընկերությունը եւ Գազի արտահանման իրանական ազգային ընկերությունը Բաքվում երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել ադրբեջանական գազն Իրան առաքելու վերաբերյալ:

5 տարով կնքված պայմանագրի համաձայն, 2011թ. Ադրբեջանն Իրան է արտահանելու 1 մլրդ խմ գազ, իսկ հետագայում ծավալները մեծանալու են:

Գազի առաքումների ավելացման համար SOCAR-ը աշխատանքներ է տանում՝ ընդլայնելու Աստարայի գազաճնշումային կայանի հզորությունը: Ադրբեջանն ու Իրանն իրար հետ կապված են Ղազի-Մագոմեդ-Աստարա-Բինդ-Բիանդ՝ 1474,5 կմ երկարությամբ գազատարով, որի 296 կմ-ն անցնում է Ադրբեջանի տարածքով:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում երկու հուշագիր էր ստորագրվել գազի եւ էլեկտրաէներգիայի առաքումների ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: