Հռոմի դատախազությունը հրապարակել 700 գործարարներից առաջին մի քանիսի եւ Իտալիայի VIP քաղաքացիների անունները, ովքեր կասկածվում են հարկեր չմուծելու մեջ: La Stampa պարբերականի հաղորդմամբ, նրանք ունեն գրանցված հաշվեհամարներ Շվեյցարիայում, մասնավորապես HSBC բանկում:

Գործով նոր կասկածյալները, պարբերականի հաղորդմամբ, դարձել են ամբողջ աշխարհում հայտնի այնպիսի դիզայներներ եւ ոճաբաններ, ինչպիսիք են Վալենտինոն եւ Ռենատո Բալեստրան,ինչպես նաեւ ոսկերիչ Ջանի Բուլգարին եւ դերասանուհի Ստեֆանիա Սանդրելին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հարկեր չմուծելու մեջ մեղադրվում էին դիզայներ Դոմինիկե Դոլչեն եւ Ստեֆանո Գաբանան: Բոլոր վերոնշյալ իտալացիներն ընդգրկվել են այսպես կոչված «Ֆալչիանիի ցանկի» մեջ: Ֆրանսիացի Էրվե Ֆալչիանին՝ HSBC բանկի նախկին աշխատակիցը,  գողացել է բանկի արտասահմանցի ներդրողների մասին  տվյալները, որի արդյունքում բացահայտվել է հարկերը վճարելուց խուսափելու բազմաթիվ դեպքեր, մասնավորապես, Ֆրանսիայում եւ Իտալիայում: