Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկուշաբթի՝ մարտի 26-ին, Եվրամիության երկրները լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն Մեծ Բրիտանիայում Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր Յուլյայի թունավորման դեպքի կապակցությամբ: «Լրացուցիչ քայլերը սպասվում են արդեն երկուշաբթի օրը»,- Տուսկին մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ  գագաթաժողովի արդյունքներով Եվրամիության երկրները Սկրիպալի դեպքի կապակցությամբ ոչ մի գործնական քայլ չէին ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ: Մարտի 23-ին Տուսկը հայտարարել էր, որ ԵՄ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը համաձայնել է Մեծ Բրիտանիայի տարբերակին, որ Ռուսաստանը, հավանաբար, պատասխանատու է ԳՀՎ-ի նախկին գնդապետի սպանության համար: