Ռուսաստանը կարտաքսի ամերիկյան դեսպանատան առնվազն 60 աշխատակից՝ ի պատասխան ԱՄՆ–ի կողմից 60 ռուս դիվանագետների արտաքսմանը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել է ՌԴ Դաշնային ժողովի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։
«Հասկանալի է, որ որոշումը կկայացնի երկրի քաղաքական ղեկավարությունը, սակայն նաեւ հասկանալի է, որ միջոցները կլինեն հայելային, արտաքսվող դիվանագետների քանակները նույնը կլինեն»,–ասել է Ջաբարովը։



























