Apple-ի սպասարկման կենտրոնը մերժել է Նորվեգիայի մի բնակչուհու iPhone 4 հեռախոսի անվճար վերանորոգում իրականացնել: Հեռախոսը պայթել էր նրա ավտոմեքենայում:

Պայթյունը տեղի է ունեցել, երբ հեռախոսը միացված է եղել մեքենայի ստերեոհամակարգին: Կնոջ խոսքով, սրահում ջերմաստիճանը եղել է +20 աստիճան:

Այդուհանդերձ, սպասարկման կենտրոնի աշխատակիցները չեն ընդունել սարքը: Նրանք համարել են, որ նորվեգուհին iPhone-ը միացրել է համակարգին, երբ սրահում եղել է -12 աստիճան:

Հեռախոսի ուղեցույցում ասվում է, որ սմարթֆոնը չի կարելի օգտագործել 0-ից ցածր եւ +35-ից բարձր ջերմաստիճանում, իսկ պահել կարելի է -20-ից +45 աստիճանում: