Այս լուսանկարներն ու տեսագրությունն արվել են գաղտնի տեսախցիկով Ստամբուլում շների պահման կացարանում, որն անվանում են Hasdal (Վերականգնողական կենտրոն), գրում է Nouvelles d’Arménie-ն:

Թուրքիայում կա կենդանիների պաշտպանության օրենք, սակայն ինչպես ցույց են տալիս այս լուսանկարները, այս օբյեկտի ղեկավարն իր գործողություններն անօրինական չի համարվում եւ շարունակում է Ստամբուլում եւ հարակից տարածքներում շներ որսալ, որպեսզի հետո տանջելով սատկացնի նրանց: Եվ սա եզակի դեպք չէ...