Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ողջունել է ԱՄՆ-ից եւ մի շարք եվրոպական երկրներից ռուս դիվանագետների արտաքսումը: Նա նշել է, որ այդ գործողությունները ազդանշան են Մոսկվայի համար առ այն, որ նա չի կարող խախտել միջազգային իրավունքը, փոխանցում է Reuters-ը:

«Մենք ողջունում ենք մեր դաշնակիցների այսօրվա գործողությունները, որոնք հստակորեն ցույց են տալիս, որ մենք բոլորս կանգնած ենք ուս-ուսի՝ ուղարկելով Ռուսաստանին ամենաուժեղ ազդանշանն առ այն, որը նա չի կարող շարունակել խախտել միջազգային իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ:

Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն ​իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ի, Կանադայի եւ եվրոպական երկրների կողմից ռուս դիվանագետների համաձայնեցված արտաքսումը «ռուսական հետախուզական գործակալների ամենամեծ զանգվածայինն էր»: