ԱՄՆ-ի Առեւտրի դաշնային հանձնաժողովը մարտի 26-ին հաստատել է, որ  Facebook-ի օգտատերերի տվյալների արտահոսքի առիթով հետաքննություն է սկսել: Հանձնաժողովը ստուգելու է սոցիալական ցանցում ընդունված գաղտնի տեղեկատվության պաշտպանության կանոնները, հաղորդում է «Մեդուզան»:

«Առեւտրի դաշնային հանձնաժողովը շատ լուրջ է վերաբերում ԶԼՄ-ների վերջին տեղեկություններին, որոնք մտահոգություն են հայտնել Facebook-ի գաղտնիության կանոնների վերաբերյալ», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Մարտի կեսերին բրիտանական եւ ամերիկյան ԶԼՄ-ները հրապարակել էին Cambridge Analytica Analytica-ի վերաբերյալ հետաքննություններ: Այն հավաքել էր 50 միլիոն օգտատերերի տվյալները՝ քաղաքական գովազդներում օգտագործելու համար: Մասնավորապես՝ ԱՄՆ-ում Cambridge Analytica-ն համագործակցել է նախագահի հանրապետական թեկնածուների՝ Թեդ Քրուզի եւ Դոնալդ Թրամփի շտաբերի հետ: