ԵՄ արտաքին գործերի նախարարները Ռուսաստանի դեմ հետագա հետագա քայլերը կքննարկեն հունիսին, ասել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ներկայացուցիչը, երբ Միացյալ Նահանգները եւ մի քանի ԵՄ երկրներ Սոլսբերիում նախկին ռուսական լրտեսի եւ նրա դստեր թունավորման պատճառով հայտարարել են ռուս դիվանագետների արտաքսման մասին, հաղորդում է Reuters-ը:
«Արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է ավելի լայն մասշտաբով հետագա քայլեր քննարկել, որոնք կարող են կիրառվել: Նրանք պետք է դրանց մասին հաղորդեն հունիսին Եվրախորհրդի նիստում», - ասել է նա:




























