Սարատովի կենտրոնում գտնվող սրճարանից կովկասցի տղամարդը գողացել է մի աղջկա:
Դեպքի մանրամասնությունները «Վզգլյադ-Ինֆո» գործակալությանը հաղորդել է քննիչ Ալեսանդր Մարկովը: Նրա խոսքով, դեպքը տեղի է ունեցել հունվարի 8-ի լույս 9-ի գիշերը «SV» սրճարանում: Երեք աղջիկներ ժամանցի այդ հաստատություն են եկել գիշերվա ժամը 1-ին:
«Հարեւան սեղանին նստել են Կովկասից եկած մի խումբ երիտասարդներ: Նրանցից մեկը Կաբարդինո-Բալկարիայից սկսել է ուշադրություն դարձնել գեղեցիկ սեռի ներկայացուցչին: Այդ ամենը տեւել է մոտ 3 ժամ: Աղջիկներն արդեն բավականին գինովցած են եղել, երբ երիտասարդներից մեկը մոտեցել է նրանցից մեկին «Ես քեզ հետ կամուսնանամ» խոսքերով, ուսին է դրել աղջկան եւ դուրս հանել սրճարանից: Աղջիկը խնդրել է տղային իրեն վերադարձնել իր տեղը, քանի որ այնտեղ է թողել անձնական իրերը: Տղան լսել է, սակայն դրանից հետո նորից նրան գրկել է եւ քայլելով տարել դեպի սեւ արտասահմանյան մեքենան»,-պատմել է Մարկովը:
Քննիչի խոսքով, կովկասցին հետո աղջկան տարել է Օկտյաբրսկի շրջանում գտնվող իր տուն:
«Նման յուրօրինակ կերպով, երիտասարդ տղան, դատելով ամեն ինչից, որոշել է կատակել աղջկա հետ: Աղջիկը վախեցել է եւ զանգահարել ոստիկանություն` հաղորդելով, որ իրեն գողացել են: Դրանից հետո ժամանել են իրավապահ մարմինների աշխատակիցները; Իրավիճակը կարգավորվել է եւ աղջիկը առեւանգման մասին դիմում չի գրել»,-ամփոփել է Մարկովը;





























