Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քուվեյթից Քաթար թռչելու ընթացքում օդանավում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաեւ իր՝ իսլամական աշխարհի լիդեր լինելու խնդրին։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե իսլամական երկրները կարող են մեկը մյուսին բավարարել տնտեսապես, իսկ քաղաքական ոլորտում այն կլինի համերաշխության տեսքով։ «Օրինակ, նրանք մեզ նավթ կտան։ Նավթում նրանք շատ ուժեղ են»,-ասել է Էրդողանը։
Թուրքիայի վարչապետը խոսել է նաեւ իսլամական երկրների միջեւ վիզաները հանելու ծրագրի մասին՝ նշելով, թե դա այլընտրանք չի համարում Եվրամիությանը։
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում «Ռոյթերս»-ի մեկնաբանությանը, թե Էրդողանը իսլամական աշխարհի նոր լիդերն է, Թուրքիայի վարչապետը պատասխանել է. «Երբեք նման մտադրություն չեմ ունեցել։ Մենք ժողովրդին ենք ծառայում, իսկ մեզ այստեղ ժողովուրդն է բերել ընտրության միջոցով»,-շեշտել է Էրդողանը։





























