ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ ունենալ, սակայն Մոսկվայի գործողությունները՝ Մեծ Բրիտանիայում նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի վրա «հանդուգն հարձակումը», խոչընդոտում են դրան: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ռաջ Շահը, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կախված են Ռուսաստանի կառավարությունից, Վլադիմիր Պուտինից եւ Ռուսաստանի ղեկավարության այլ ներկայացուցիչներից: «Մենք ցանկանում ենք գործընկերային հարաբերություններ: Նախագահը (Դոնալդ Թրամփը) ցանկանում է աշխատել ռուսների հետ, բայց նրանց գործողությունները երբեմն թույլ չեն տալիս դա: Մեծ Բրիտանիայում թունավորումը, որը հանգեցրեց ռուս դիվանագետների արտաքսմանը, շատ հանդուգն ու անխոհեմ գործողություն էր», - ասել է նա:




























