Հունվարի 8-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա Մանուշակ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ոստիկաններին հայտարարել էր, որ վնասվածքներն ստացել է Էջմիածին քաղաքի Կիրովի փողոցում վայր ընկնելու հետեւանքով:
Ձեռնարկված միջոցառումներով, սակայն, հունվարի 11-ին պարզվել է, որ Մանուշակ Մ.-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 69-ամյա Սերյոժա Բ.-ն:
Կատարվում է քննություն:





























