Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մարդկանց մահվան կապակցությամբ մարտի 28-ը սգի օր հայտարարելու մասին: Այս մասին տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է մարտի 25-ին: Զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երեք հոդվածի հիման վրա: Մի քանի մարդ ձերբակալվել է: Գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ առեւտրի կենտրոնում հրդեհի ամենահավանական պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է: