Կեմերովոյում, որտեղ արդեն 7 ժամ է շարունակվում է շրջանի իշխանությունների հրաժարականը պահանջող բնակիչների մասնակցությամբ տարերային հանրահավաքը, նահագապետ Աման Տուլեեւն այդպես էլ դուրս չեկավ ցուցարարների մոտ, փոխանցում է «Գազետա»-ն:
Տուլեեւն հանրահավաքի մասնակիցներին «աղմկարարներ» է անվանել: Նա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից ներողություն է խնդրել «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհի համար, սակայն՝ ոչ զոհվածների հարազատներից:
Շրջանի փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլեւը առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից հետո Կեմերովոյի գլխավոր հրապարակում ծնկների իջած ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար: Մինչդեռ սոցիալական ցանցերում բնակիչներն առաջարկում են սպիտակ փուչիկներով եւ մոմերով հավաքվել քաղաքի գլխավոր հրապարակում: Վարորդներին խնդրում են ձայնային ազդանշաններով աջակցություն հայտնել ցուցարարներին:
Հասանելի է
русский










