Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի հրդեհի զոհերի հիշատակին նվիրված ինքնաբուխ ակցիայի մասնակիցները պատրաստ են հրապարակում մնալ այնքան ժամանակ, մինչեւ «իմանան տեղի ունեցածի մասին ամբողջ ճշմարտությունը», հայտնում է vse24.ru պորտալը:

Կեմերովոյի փոխնահանգապետը եւ քաղաքապետը ելույթ են ունեցել հավաքվածների առջեւ եւ հայտնել հրդեհի վերաբերյալ վերջին տեղեկությունները:

«Ես պատրաստ եմ ամբողջ գիշեր, շաբաթ այստեղ կանգնել, ինչպես եւ մյուսները: Միայն հանուն նրա, որ մեզ հրդեհի մասին ճշմարտությունը հայտնեն»,- ասել է ցուցարարներից մեկը:

Ներկայումս հանրահավաքը փակված է հայտարարված, սակայն քաղաքացիները հրապարակից չեն հեռանում: