Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը քննարկել են Անկարայում ապրիլի սկզբին ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության խորհրդի առաջիկա նիստի եւ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի երկրորդ գագաթաժողովի նախապատրաստումը:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, երկուստեք կարեւորվել է ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման կարեւորությունը:

Էրդողանը խորին ցավակցություն է հայտնել Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: