Google-ը անջատում է իր ծառայություններն եւ հավելվածները չհավաստագրված՝ հիմնականում չինական արտադրության սմարթֆոններից: Դրա համար Android-ի օպերացիոն համակարգը ստուգում է հավաքման ամսաթիվը, երբ փորձ է կատարվում Google- ի ծրագրերը գործարկել, գրում է The Verge-ը:

Եթե սմարթֆոնի վրա Android տարբերակ է տեղադրված,  որը կազմվել է 2018-ի մարտի 16-ից հետո, ապա  Google-ի հավելվածները չեն աշխատի սարքի վրա:

Այսպիսով, Google-ը փորձում է ազդել սմարթֆոնների արտադրողների վրա, որոնք  հավաստագրված չեն, սակայն այնուամենայնիվ թույլատրվում են տեղադրել ընկերության ծառայությունները եւ հավելվածները՝ ինչպիսիք են Google Play- ը, քարտեզները, YouTube- ը եւ այլն: