Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Ռոբինսոնը Չարլզ անունով ռոբոտի է ստեղծել, որը ճանաչում եւ կրկնում է մարդու դեմքի արտահայտությունները, գրում է Naked-Science- ը:

Չարլզը դարձել է Քեմբրիջի համալսարանի համակարգչային գիտության եւ տեխնոլոգիաների ամբիոնի ծրագրի մի մասը: Նրա աշխատակիցները ուսումնասիրում են մարդկանց եւ ռոբոտների համագործակցության տարբեր ձեւեր: Նրանք ենթադրել են, որ մեքենայի պատասխանների մեջ զգացմունքների առկայությունը «շփումն» ավելի սովորական կդարձնի:

Չարլզն ունի 24 շարժիչ, որոնք կառավարում են դեմքի մկանները: Ռոբոտը շարժում է ունքերը, բերանը, ծնոտը: Նրանք ազդանշանը ստանում են համակարգչից, որի վրա տեղադրված է տեսախցիկից տվայլները վերլուծող համակարգչային ապահովումը:

Այն նկարում է մարդու դեմքը եւ նկարը համակարգչին է ուղարկում: Ողջ գործընթացը 3 վայրկյանից ավել չի տեւում: