Խորհրդարանական քվեարկության միջոցով Մյանմարում նոր նախագահ է ընտրվել «Հանուն ժողովրդավարության ազգային լիգա» (ՀԺԱԼ) կուսակցության թեկնածու, խորհրդարանի ստորին պալատի նախկին խոսնակ, 66-ամյա Ու Վին Մյինտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Քվեարկության արդյունքները հայտարարվել են չորեքշաբթի օրը Մյանմարի խորհրդարանական հեռուստաալիքի եթերից:

Մյանմարի սահմանադրության համաձայն՝ նախագահին ընտրում է խորհրդարանը խորհրդարանի պատգամավորներից նախկինում ընտրված երեք փոխնախագահներից: Քանի որ նախորդ ընտրություններից հետո միայն երկու փոխնախագահ էր մնացել, անցած շաբաթ խորհրդարանում լրացուցիչ ընտրություններ անցկացվեցին: Գործող փոխնախագահներ Ու Մյին Շվեից եւ Հենրի Վան Տհիոյից բացի՝ փոխնախագահի պաշտոնում ընտրվեց նաեւ իշխող ՀԺԱԼ-ի առաջնորդ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժիի մտերիմ մերձավոր, խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Ու Վին Մյինտը:

Ու Վին Մյինտը լքել էր խոսնակի պաշտոնը՝ ընտրություններին որպես թեկնածու մասնակցության համար: Ուրբաթ օրը կայացած քվեարկության ժամանակ Ու Վին Մյինտը 403 ձայն է հավաքել, Ու Մյինտ Շվեն՝ 211 ձայն, իսկ Հենրի Վան Տհիոին՝ 18 ձայն, հայնտում է հեռուստաալիքը: