Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ժամանել է Ադրբեջան, հաղորդում է IRNA գործակալությունը:

Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում Իրանի առաջնորդին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը, այլ պաշտոնատար անձինք:

Այցի ընթացքում Հասան Ռոհանին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Սպասվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Մարտի 29-ին Իրանի նախագահը կմասնակցի Նեւթչալայում ավտոմոբիլային գործարանի եւ Աստարա-Աստրայաւոմ երկաթուղու բացմանը: