Սլովակիան խորհրդատվությունների նպատակով հետ է կանչում իր դեսպանին Մոսկվայից: Այս մասին լրագրողներին հայտնել է Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը: Նախարարի՝ ԶԼՄ-ների հետ զրույցը հեռարձակվել է ցանցային հեռուստաալիքներով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լայչակի խոսքով՝ Սլովակիայի դեսպանին Ռուսաստանից վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ են հետ կանչում: Դա կապված է «Սկրիպալի գործով» Լոնդոնի կողմից Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքների հետ:
«Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի կոչին, որպեսզի իր դաշնակիցները արտաքսեն իրենց երկրներից դիվանագետներին, որոնք աշխատում են որպես հատուկ ծառայությունների չգրանցված աշխատակիցներ, ապա մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում եւ քննարկում ենք: Ես կապի մեջ եմ մեր երկրի ղեկավարության եւ օտարերկրյա գործընկերների հետ: Այսօր ես իրավիճակը մանրամասն կքննարկեմ հակահետախուզության ղեկավարի հետ: Այս գործընթացը բաց է»,- ասել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ վերջնական որոշումը երկրի ղեկավարությանն է:
Սլովակիան Սկրիպալի գործի հետ կապված հետ է կանչում իր դեսպանին Մոսկվայից
Թեմա




























