Facebook–ը մի շարք միջոցներ կներդնի, որոնք օգտատերերի համար կհեշտացնեն հետեւել, թե սոցիալական ցանցի համար ինչ տվյալներ են հասանելի, ինչպես նաեւ փոփոխություններ մտցնել այնտեղ, որտեղ անհրաժեշտ են համարում, հաղորդում է ընկերության բլոգը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ սոցիալական ցանցը, մասնավորապես մենյուի մեջ կավելացնի նոր կետ. «Այս մենյուի միջոցով դուք կարող եք կառավարել ձեր տվյալները մի քանի կոճակների միջոցով»,–նշել են ընկերությունում։
Ընկերությունում խոստացել են, որ օգտատերերին ավելի հեշտ կլինի ներբեռնել իրենց տվյալները, լուսանկարներն ու կոնտրակտները, ինչպես նաեւ դրանք տեղափոխել այլ հաշվի վրա։
Օգտատերերը կկարողանան նաեւ իրենց էջում լրացուցիչ պաշտպանության մակարդակ, օրինակ երկգործառույթային վավերացում ավելացնել:
Այժմ օգտատերերը կկարողանան իրենց էջը կարգավորել ոչ թե քսան տարբեր էկրաններից, այլ միայն մեկից։
Սոցիալական ցանցն այս փոփոխությունների մասին հայտարարել է սոցցանցի շուրջ առաջացած սկանդալից հետո։ Օրերս New York Times պարբեականը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համագործակցող բրիտանական Cambridge Analytica ընկերությունն ապօրինի ստացել է Facebook-ի 50 մլն օգտատերերի տվյալները, որոնք օգտագործել է 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ:




























