Բրիտանական իշխանությունները ստուգում  են 2008-2015 թվականներին ՌԴ 700 քաղաքացիներին «ոսկե վիզաների» տրամադրման հանգամանքները:

Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադդը՝ պատասխանելով խորհրդարանական ներքին գործերի կոմիտեի ղեկավար Իվետ Կուպերի հարցին, հաղորդում է The Daily Telegraph-ը:

Կուպերը ենթադրել է, որ նրանցից ոմանք կարող էին բնակության թույլտվությունը ստանալ ներդրումների փոխարեն՝ առանց գումարների         ծագման պատշաճ ստուգման եւ ՆԳՆ-ին կոչ է արել հետին թվով ստուգումներ կատարել:

Ռադդը պատասխանել է, որ արդեն հանձնարարել է աշխատակազմին անել այդ եւ պարզել, թե արդյոք անհրաժեշտ է որեւէ միջոց ձեռնարկել:

Մարտի 27-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր արտասահմանյան ներդրողներին վիզաների տրամադրման համակարգի ստուգման մասին: Նա ասել էր, որ ստուգումը ոչ միայն ռուսներին է վերաբերում: