Facebook ընկերությունը հայտարարել է, որ փակելու է համագործակցային կատեգորիաները, որոնք թույլ են տալիս գովազդային ընկերություններին սոցիալական ցանցում տեղեկատվական բրոքերների միջոցով ողբերգական գովազդներ տեղադրել, հաղորդում է Reuters–ը։ 

Մասնավորապես, Facebook–ը կդադարեցնի Acxiom Corporation–ի հետ համագործակցությունը։ Acxiom Corporation–ը զբաղվում է մարքեթինգային հարցերով, ինչպես նաեւ ստեղծում օգտատերերի տվյալների բազա։

Այս որոշումը, հնարավոր է, կապված է սոցիալական ցանցի շուրջ առաջացած սկանդալի հետ։ Հիշեցնենք, Օրերս New York Times պարբեականը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համագործակցող բրիտանական Cambridge Analytica ընկերությունն ապօրինի ստացել է Facebook-ի 50 մլն օգտատերերի տվյալները, որոնք օգտագործել է 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ: