Այս տարի Ռուսաստանը Հայաստանին զենք կմատակարարի 100 միլիոն դոլարի նոր պաշտպանական վարկի շրջանակում: Այս մասին հինգշաբթի օրը ArmHiTech-2018 ցուցահանդեսի ժամանակ լրագրողներին հայտնեց Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Դրոժժովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մատակարարումը նախատեսված է 2018 թվականի համար»,- նշել է նա՝ պատասխանելով թղթակցի համապատասխան հարցին:
Անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել էր 15 տարի մարման ժամկետով 100 միլիոն դոլարի ռուսական պաշտպանական վարկի վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Բացի այդ, 2015 թվականի հունիսին համաձայնագիր է ստորագրվել ռուսական արտադրության ռազմական արտադրանքների ձեռքբերման համար Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 միլիոն դոլարի պետական արտահանման վարկ տրամադրելու մասին: Այս վարկի շրջանակներում, ինչպես հայտնել են ՀՀ ՊՆ-ում, 18 պայմանագիր է կնքվել:
Ինչպես հայտարարել էր Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, նոր ռուսական պաշտպանական վարկի շրջանակում Երեւանը մտադիր է Մոսկվայից «ռազմավարական զսպման» զենք ձեռք բերել:

Մոսկվան դժգոհ է Երևանում ԱՄՆ դեսպանատան մասշտաբից I ԼՈՒՐԵՐ I 20:00

Իրանը Հայաստանի ղեկավարությունից սպասում է հավաստիացումների TRIPP-ի հարցով I ԼՈՒՐԵՐ I 18:00

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա I ԼՈՒՐԵՐ I 16:00

«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվել է I ԼՈՒՐԵՐ I 14:00

Ասֆալտը քերել, փոսերը չեն լցրել. Երեւանում բազմաթիվ մեքենաներ են վնասվել I ԼՈՒՐԵՐ I 12:00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

ԱՄՆ-ը մեկնաբանել է Լեհաստանում տիրող իրավիճակը

Լեհաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության առաջնորդը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը պետական հեղաշրջում է որակել

Չինաստանում Լեհաստանի դեսպանը հրաժարական է տվել քաղաքական ճգնաժամի ֆոնին

Լեհաստանի նախագահը հրատապ հանդիպում է անցկացնում Գերագույն դատարանի նախագահի հետ
Իրավիճակը Լեհաստանում սրվում է. սկսվել են ձերբակալություններ, նախագահը վարչապետին մեղադրել է պետական հեղաշրջման փորձի մեջ

Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից

















