Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը բացատրել է, որ խափանումները մեսենջերի աշխատանքում տեղի են ունեցել Եվրոպայում սերվերների կլաստերում էլեկտրասնման անջատման հետեւանքով: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջին, փոխանցում է «Գազետա»-ն:

«Սերվերների կլաստերում էլեկտրասնման անջատումը խնդիրների է հանգեցրել Եվրոպայում: Մեր կողմից մենք աշխատում ենք դրանք շտկելու համար, սակայն շատ բան կախված է նրանից, թե երբ տվյալների մշակման կենտրոնի մատակարարը կարգի կբերի էներգետիկ սարքավորումը»,- հայտարարել է Դուրովը:

Ավելի վաղ օգտատերերը դժգոհություն էին հայտնել մեսենջերի աշխատանքի կապակցությամբ: