Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է երկրից ռուսաստանցի մի դիվանագետի արտաքսման մասին, հայտնում է «Sputnik-Գրուզիան»:

Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, որ համերաշխություն են հայտնում Միացյալ Թագավորությանը եւ միազգային հանրության դիրքորոշմանը ու համապատասխանաբար «անցանկալի անձ» են հայատարարում Շվեյցիարիայի դեսպանատան Ռուսաստանի շահերի սեկցիայի աշխատակցին՝ պահանջելով, որ նա 7-օրյա ժամկետում Վրաստանը լքի:

Ռուսաստանցի դիվանագետի անունը չի հրապարակվում:

Նշվում է նաեւ, որ երկրի ԱԳ նախարարությունը դատապարտում է Մեծ Բրիտանիայի տարածքում քիմիական զենքի կիրառումը, որը «ծանր վնաս է հասցրել 3 մարդկանց առողջությանը եւ լուրջ սպառնալիք ստեղծել այլ մարդկանց կյանքի ու առողջության համար»:

«Սա լուրջ մարտահրավեր է ընդհանուր անվտանգությանը»,- նշված է հայտարարության մեջ:

Մարտի կեսին Մեծ Բրիտանիան հայտարարել էր ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին՝ կապված ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ: Նրան հետեւել են ԱՄՆ-ն, եվրոպական 14 երկրներ եւ Ուկրաինան: