Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի տեղանքում այսօր՝ մարտի 29-ին, հակատանկային ականի պայթյունի հետեւանքով մահացածների անունները հայտնի են:

NEWS.am-ին HALO Trust կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակից հայտնեցին, որ մահացածներն են Պավել Հակոբովը, Մարատ Պետրոսյանն ու Սամսոն Ավանեսյանը: Պայթյունի հետեւանքով եւս երկու սակրավոր վիրավորվել է: Նրանք են Արամ Մկրտչյանն ու Գարիկ Գոհիրյանը:

«Ներկայումս վիրավորները ստանում են համապատասխան բուժօգնություն Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում»,- հայտնեցին գրասենյակից։

Նշենք, որ 2 տուժածներն եւ 3 զոհերն ականազերծմամբ զբաղվող «HALO Trust» կազմակերպության աշխատակիցներ են, Արցախի բնակիչներ:

Պաշտոնապես դեպքի վերաբերյալ որեւէ բան չի հաղորդվում: Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հորդորեցին սպասել պաշտոնական տեղեկատվության, իսկ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ հայտնեց, որ կատարվածը բանակի հետ որեւէ կապ չունի:

Արտակարգ դեպք Արցախում. ականի պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորները

Արցախում ականի պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծանր է. նրան այս պահին վիրահատում են

Հայտնի են Արցախում ականի պայթյունից տուժածների ինքնությունը. նրանցից մեկի ստորին վերջույթներն անդամահատել են

Արցախում ականազերծման աշխատանքների ժամանակ HALO Trust-ի աշխատակիցներ են զոհվել. 3 զոհ, 2 վիրավոր