Հունաստանը ցանկանում է տեսնել ղարաբաղյան հակամարտության արագ և խաղաղ կարգավորումը։ Այս մասին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը Երեւանում կայացած իր հայ գործընկերոջ՝ Վիգեն Սարգսյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Նախարարը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Մեր ցանկությունն է տեսնել հակամարտության շուտափույթ կարգավորումը խաղաղ ճանապարհով։ Մեր հարեւանները պետք է հասկանան, որ Հայաստանն ու Հունաստանը ցանկանում են խաղաղության մեջ ապրել։ Մենք դրա համար ջանք չենք խնայի, բայց միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր իրավունքները»,–շեշտել է Հունաստանի պաշտպանության նախարարը։