Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի փաստով հետաքննության ընթացքում պարզվել է, որ երեք մարդ, որոնց հարազատները նրանց անհայտ կորած էին համարում, ողջ են: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի կայքում, փոխանցում է «Գազետա»-ն:

«67 անհայտ կորածների մասին դիմումների ստուգման ընթացքում նրանցից երեքը հայտնաբերվել են ողջերի շարքերում»,- նշվում է հայտարարության մեջ: Այժմ կորած եւ մահացած անձանց թիվը 64 է կազմում:

Ավելի վաղ Բաստրիկինը հայտարարել էր, որ Կեմերովոյում հրդեհի գործով փորձաքննությունները հինգ ամիս կտեւեն: Մարտի 25-ին Կեմերովոյի «Ձիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհ էր տեղի ունեցել, որի արդյունքում, ըստ վերջին տվյալների, 64 մարդ է մահացել: