Ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի դստեր՝ Յուլիայի առողջական վիճակը բարելավվում է եւ այժմ այլեւս ծայրահեղ ծանր չէ, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Սոլսբերիի հիվանդանոցը։ Սերգեյ Սկրիպալը մնում է ծայրահեղ ծանր, բայց կայուն վիճակում։
Սերգեյ Սկրիպալն ու Յուլիան արդեն երեք շաբաթ գտնվում են հիվանդանոցում, անհայտ նյութից թունավորվելուց հետո։ Նրանց գտել էին մարտի 4-ին, պուրակի նստարանի վրա, առանց գիտակցության։
Ինչպես նախօրեին հայտնել էին Սքոթլանդ-Յարդից, Սերգեյ Սկրիպալի եւ դստեր առաջին շփումը «Նովիչոկ» նյարդակաթվածային նյութի հետ եղել էր տան դռան բռնակի միջոցով։
Նախկինում փորձագետները ոչ հուսադրող կարծիք էին հայտնել հոր եւ դստեր առողջական վիճակի մասին։




























