Գնացքի եւ բենզատարի  բախման արդյունքում Ռուսաստանի Իրկուտսկի մարզում մահացել է 4 մարդ:

Չկարգավորվող երկաթգծի անցուղում բախվել են մանեւրող գնացքը` բեռնված 5 վագոն ածուխով, եւ «МАЗ» մակնիշի բենզատարը, որը դիզելային վառելիք էր տեղափոխում;

«Ինտերֆաքս-Սիբիր» գործակալության հաղորդմամբ, բենզատարի խցում գտնվել է 5 մարդ: Երեք մարդ տեղում մահացել է, իսկ մի աշխատող՝ հիվանդանոցի ճանապարհին: Եւս մեկը ծանր վնասվածքներով  տեղափոխվել է Թուլուն քաղաքի հիվանդանոց;

Նախնական տվյալներով, մեղավորը բենզատարի վարորդն է եղել: