60 ամերիկացի դիվանագետներին արտաքսելու ՌԴ որոշումը ցույց է տալիս, որ Մոսկվան շահագրգռված չէ դիվանագիտությամբ, եւ Վաշինգթոնն իրեն իրավունք է վերապահում հետագա քայլերը ձեռնարկելու համար: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին տրամադրած ցուցակը հաշվի առնելով, ակնհայտ է, որ ՌԴ-ն հետաքրքրված չէ երկու երկրներին վերաբերող հարցերի երկխոսությամբ:
«Մենք մեզ իրավունք ենք վերապահում պատասխանել», - ասել է նա: Նա նշել է, որ ՌԴ-ն չպետք է որպես զոհ գործի՝ Մոսկվայի վերջին գործողությունները «ցավալի» եւ «անհիմն» անվանելով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը որոշել է 60 ամերիկացի դիվանագետներին արտաքսել եւ փակել Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը՝ որպես արձագանք Վաշինգթոնի գործողություններին՝ ԳՀՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված:




























