Outrider Foundation հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ծառայություն են ստեղծել, որի օգնությամբ ցանկացած մարդ կարող է դիտել միջուկային պայթյունի հետեւանքները՝ կախված տարբեր պայմաններից, հայտնում է Motherboard-ը:
Ինտերակտիվ քարտեզը օգտատերերին թույլ է տալիս նշել իր տեղադրության տվյալները եւ ընտրել դուր եկած միջուկային ռումբը պայթյուն կատարելու համար: Ծառայության այցելուները նաեւ դետոնացիայի տեսակն ընտրելու հնարավորություն ունեն՝ գետնին կամ օդում:
Երբ ծառայությունը ստանում է բոլոր անհրաժեշտ տվյալները, քարտեզի վրա պատկերվում է միջուկային պայթյունը, իսկ դրա հետ մեկտեղ հայտնվում է խոցման շառավղի, պայթյունի ալիքի, ճառագայթման եւ իրադարձությունների էպիկենտրոնում ջերմաստիճանի մասին ճշգրիտ տեղեկատվություն: Դրանից բացի, կայքի ալգորիթմները կորոշեն պայթյունի հետեւանքով զոհվածների եւ տուժածների պոտենցիալ քանակությունը:




























