Չինաստանում մաքսանենգների են ձերբակալել, որոնք անօդաչուներ էին օգտագործում Հոնկոնգից Շենչժեն ընդհանուր առմամբ 79.8 միլիոն դոլարի սմարթֆոնների մաքսանենգության համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով «Daily» թերթը:
Իշխանությունները 26 կասկածյալի են ձերբակալել: Նշվում է, որ սա Չինաստանում առաջին դեպքն է, երբ մաքսանենգության հետ կապված միջսահմանային հանցագործությունների ժամանակ դրոններ են օգտագործվել: Մաքսանենգերը, որպես կանոն, աշխատել են գիշերային ժամերին: Նրանց ընդամենը մի քանի րոպե էր հարկավոր մոտ 10 iPhone-ով փոքր պայուսակներ տեղափոխելու համար: Այս եղանակով խումբը 15 հազար հեռախոս է տեղափոխել:




























