Trend Micro ընկերության հետազոտողները հայտնաբերել են վնասակար ծրագրային ապահովումներ, որոնք ունակ են սմարթֆոնը շարքից դուրս հանել, գրում է Lenta–ն։
HiddenMiner անունը կրող վիրուսը հայտնաբերվել են հավելվածներում, որոնք տարածվել են կողմնակի տեղերից։ Ծրագրային ապահովումը մոլորեցնում է օգտատերերին՝ նրանց հարկադրելով հաշվի ադմինիստրատորի մուտք տրամադրել ծրագրին։
Սրանից հետո մեկնարկում է Monero մայները, որը մշտապես գործում է սմարթֆոններում, նույնիսկ արգելափակում է սարքը, եթե դրա սեփականատերը փորձում է չեղարկել հավելվածի լիազորությունները։
Փորձագետների խոսքով, վիրուսի ոչնչացման միակ միջոցը դեվայսը անվտանգության ռեժիմում վերագործարկելն է ու հաշիվը ջնջելն է։




























