Այսօր՝ հունվարի 13-ին Երեւանի Սուրբ Կաթողիկե եկեղեցում պատարագ է տեղի ունեցել ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի:

Պատարագին մասնակցել են մարտիմեկյան սպանդի զոհերի հարազատները, նաեւ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն ու համակիրները:

Մարտի 1-ի զոհերից մեկի՝ Տիգրան Խաչատրյանի մայր Ալլա Հովհաննիսյանը նշել է, որ պատարագի օրն ընտրվել է հաշվի առնելով այն, որ  այսօր հին տոմարով Նոր տարի է: «Սա մեր երեխաների հոգու հանգստության համար է»,- նշել է նա: