Apple ընկերությունը  պաշտոնապես թողարկել է  iOS 11.3–ը, որտեղ կերեւա iPhone–ի մարտկոցի վիճակը։ Տեղեկությունը կարելի է ստանալ «Կարգավորումներ–Մարտկոց–Մարկոցի վիճակը» հրահանգների միջոցով։ 

iOS 11.3–ի միջոցով օգտատերերը կկարողանան տեսնել, միացված է արդյոք սնուցման կառավարման գործառույթը, որը պաշտպանում է iPhone–ը հանկարծակի անջատումներից այն պարագայում, եթե մարտկոցն ունակ չէ կառավարել հզորության չափից ավելի սպառումը։ 

Թարմացված տարբերակը հնարավորություն կտա ինքնուրույն միացնել եւ անջատել այդ հնարավորությունը iPhone 6–ում, iPhone 6 Plus–ում, iPhone SE–ում, iPhone 6s–ում, iPhone 6s Plus–ում, iPhone 7–ում եւ iPhone 7 Plus–ում։ 

Բացի այդ, օպերացիոն համակարգի նոր տարբերակում 4 նոր animoji է ավելացել (առյուծի, վիշապի, արջի եւ գանգի տեսքով)։