Ղազախստանի Ազգային բանկի ղեկավար Դանիյար Աքիշեւը հայտարարել է, որ կարգավորիչը մտադիր է արգելել կրիպտոարժույթների ցանկացած տեսակի մայնինգը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ղազախստանի Ազգային բանկը շատ պահպանողական է այս հարցում: Ես ողջունում եմ այս բավականին խիստ սահմանափակումները: Մենք ցանկանում ենք արգելել կրիպտոարժույթների առուվաճառքն ազգային արժույթի դիմաց, բորսաների գործունեությունն այս հատվածում և մայնինգի ցանկացած տեսակները»,- ասել է Աքիշեւը:

Նա ընդգծել է, որ կրիպտոարժույթները մեծ խնդիրներ են պարունակում, որոնցից գլխավորը սպառողների իրավունքների պաշտպանությունն է: Աքիշեւը հավելել է, որ եւս մեկ խնդիր է կրիպտոարժույթների օգտագործումն ապօրինի գործողությունների համար: