Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը Գազայի հատվածի սահմաններում իսրայելական զորքերի հետ բախումների ժամանակ զոհված հայրենակիցների կապակցությամբ մարտի 31-ը սգո օր է հայտարարել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «ՎԱՖԱ»  պաշտոնական գործակալությունը:

«Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը որոշել է վաղը՝ շաբաթ, ազգային սգո օր հայտարարել, այսօր զոհված նահատակների հիշատակին», - նշվում է հրապարակման մեջ:

Բժիշկների տվայլներով՝ բախումների արդյունքում վիրավորվել է  նաեւ 1,200 պաղեստինցի:

Ուրբաթ տեղի ունեցած իրադարձությունները «Վերադարձի մեծ երթ» անվանումով 1.5 ամսով նախատեսված բողոքի ակցիաների մեկնարկն էր:

Ակցիաների սկիզբը նվիրված էր Հողի օրվան: 

Կազմակերպիչները նախատեսում են ավարտել այս իրադարձությունը մայիսի 15-ին, երբ պաղեստինցիները նշում են Նակբան` ազգային աղետի օրը: