Միացյալ Նահանգներից ծրագրավորողները մշակել են ծանոթության հավելված, որը զույգերին ընտրում է ըստ  ԴՆԹ-ի: Նոր ծառայությունում գրանցվելու համար հարկավոր է անալիզների համար անոթ պատվիրել, թքել դրա մեջ եւ հետ ուղարկել, հաղորդում է Metro-ն:

Pheramor ծրագրի հեղինակները ուսումնասիրելով օգտատիրոջ 11 գեները, որոնք ազդում են համակրանքի վրա, զույգեր կընտրեն:

 «Մենք մեր հաճախորդներին գիտականորեն հիմնավորված զույգեր ենք խոստանում», — հավաստիացնում են նրանք: