Instagram-ի ծրագրավորողները երկու շաբաթ անց կրկին գործարկել են Gif-պատկերները «պատմության» մեջ ավելացնելու հնարավորությունը, հաղորդում է «Իզվեստիան»:

Giphy ծառայությունը, որը Gif-պատկերները տրամադրում է նկարների եւ տեսանյութերի ստեղծման համար, խոստացել է չհրապարակել արգելված կոնտենտը եւ պարբերաբար ստուգել գրադարանը, հաղորդում է TechCrunch-ը:

Ավելի վաղ սոցցանցը ռասիստական պատկերների պատճառով կասեցրել էր Giphy-ի աշխատանքը: Մասնավորեպա Gif-պատկերներից մեկը ներկայացված էր որպես «սեւամորթների հանցագործությունների արդյունքում մահերի հաշվիչ»: