Ամերիկացի գիտնականները ստեղծել են փոքրիկ ձայնագրող սարք, որը մոտավորապես 10 տրիլիոն անգամ ավելի փոքր է, քան մարդու ականջը, բայց միեւնույն ժամանակ զգայունությամբ չի զիջում: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դրա հավաքման «բաղադրատոմսը» հրապարակվել է Science Advances ամսագրում:

«Մեր նանոթմբկաթաղանթները իրենց չափերի եւ զանգվածի համար ոչ միայն բարձր զգայունություն ունեն, այլեւ շատ քիչ էներգիա են ծախսում եւ գրեթե չեն «աղմկում»: Ի վերջո, նրանք մեզ թույլ են տալիս ստեղծել սարքեր, որոնք նույն ձեւով լավ են աշխատում՝ մաքուր եւ հզոր ազդանշաններով եւ անգամ բարձր աղմուկի դեպքում», — ասել է Քլիվլենդի Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանից Ֆիլիպ Ֆենգը:

Գրեթե բոլոր ժամանակակից թվային գաջեթներն իրենց մեջ փոքրիկ խոսափողներ ունեն, աքսելերոմետրեր եւ ճնշման սենսորներ, որոնց չափերը մի քանի տասնյակ անգամ փոքր են, քան մարդու թմբկաթաղանքների եւ այլ կենդանի արարածների չափերը: