Մոսկվայում ճանապարհային պետական տեսուչության աշխատակիցները 24-ամյա կին ավտովարորդին կանգնեցրել են առանց իրավունքի վարելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, որ խոսքը Մառա Բաղդասարյանի մասին է: Նրա Mersedes-ը կանգնեցրել են Մոսկվայի ժամանակով 3:00-ին Լենինգրադյան պողոտայում:
Աղջիկը վարորդական իրավունք չի ներկայացրել: Տվյալների բազայով ստուգելիս պարզվել է, որ նա ավտոմեքենա վարելու իրավունք չունի: Կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն՝ «Տրանսպորտային միջոցի վարում վարորդի կողմից, որը փոխադրամիջոց վարելու իրավունք չունի» հոդվածով:
Մառա Բաղդասարյանը մեծ արձագանք ստացած «Gelandewagen ճարպիկ վարորդների» պատմության ֆիգուրանտներից մեկն է, որից հետո նրան բազմիցս կագնեցրել են ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար:
2017 թվականի մարտին Մառա Բաղդասարյանն անժամկետ զրկվել է վարորդական իրավունքից, նա կարող է վկայականը հետ ստանալ միայն բժիշկների համաձայնության դեպքում: Գործի նյութերով հայտնի է դարձել, որ նա վթարի հետեւանքով ստացած գանգուղեղային վնասվածքից հետո հաճախ է այցելել նյարդաբանին: Դատախազը հայտարարել էր, որ աղջկան «էպիլեպսիա» են ախտորոշել:











